Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը վարձույթում կլինի մարտին

Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը վարձույթում կլինի մարտին
ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանցի ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որը ներառվել Է Բեռլինի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի հավակնորդների ցուցակում, վարձույթում կհայտնվի 2018 թվականի մարտի 1-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են կինոնկարի վարձույթի կազմակերպիչները:

«Շտապում ենք հայտնել, որ ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի «Դովլաթով» նոր ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան կկայանա Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, Ռուսաստանում վարձույթ կմտնի 2018 թվականի մարտի 1-ին»,- նշել են նրանք:

«Դովլաթով» ֆիլմը նկարահանված Է կենսագրական մելոդրամայի ժանրում, այն պատմում Է 1971 թվականին գրողի կյանքի չորս լենինգրադյան օրերի մասին: Դովլաթովի դերում նկարահանվել Է սերբ դերասան Միլան Մարիչը:

Մյուս դերակատարների թվում են՝ Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստնին, Սվետլանա Խոդչենկովան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]