Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն, ինչ քանդված է. Ժիրայր Ռեիսյանը՝ Սիրիայում հայ համայնքի կորուստների մասին

Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն, ինչ քանդված է. Ժիրայր Ռեիսյանը՝ 
Սիրիայում հայ համայնքի կորուստների մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաստատակամ ու հավատով վերակառուցել այն ինչ քանդված է. Սիրիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, ամփոփելով 2017 թվականը, պատմում է Հալեպում տիրող իրավիճակի, վերականգնման գործընթացի մասին: Տարին լի էր դժվարություններով, բայցև՝ դրական զարգացումներով: Ժիրայր Ռեիսյանը կարևոր է համարում դեռ 2016 թվականի դեկտեմբերին Հալեպի ազատագրումը, որը հույս ներշնչեց հետագա դրական զարգացումների ակնկալիքներ ունենալու համտեքստում: Դրական զարգացումները սպասեցնել չտվեցին, շուտով ազատագրվեց Դեր Զորը, որը, լինելով համահայկական ուխտավայր, կարևոր նշանակություն ունի հայ ժողովրդի համար:

«Ճիշտ է Դեր Զորում հայկական համալիրը քաղաքի բազմաթիվ շենքերի նման ահաբեկչության թիրախ է դարձել, սակայն Հալեպի մեջ և այլուր մենք հաստատակամ ենք ու ամբողջական հավատքով լցված, որ պետք է վերակառուցենք այն, ինչ քանդված է: Իրականության մեջ չենք կարող ասել, որ պատերազմը վերջնական ավարտված է, սակայն եղան հաղթանակներ և ձեռբերումներ, և կարող ենք ասել, որ Սիրիայի գլխին կուտակված ամպերը ցրվում են»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ժիրայր Ռեիսյանը:

Խոսելով Հալեպում եղած իրավիճակի մասին՝ պատգամավորը նշեց, որ նախորդ տարիների համեմատ անցնող մեկ տարվա ընթացքում պատկերն այլ է եղել: Հալեպը երկար ժամանակ հոսանքից զրկված էր, այսօր, թեկուզ ոչ ամբողջ օրը, սակայն մի մասով լուսավորում կա: Ջրամատակարարումն արդեն բնականոն ընթացք ունի: «Արդեն ջրի տագնապը չկա, հուսանք, որ մեր բոլորի համար այն չի կրկնվի: Քաղաքի մեջ զինվորական երևույթները գրեթե վերացված են, նվազագույնի է հասցված: Կյանքը վերարդարձած է իր բնականոն հունին: Ճիշտ է տնտեսական դժվարություններ կան, սակայն պետությունը և ժողովուրդը միասնական են: Ներկայում իրականցվում է քանդումներից գոյացած հողակույտերի դուրս բերումը: Կարող ենք ասել, որ վերակառուցման փուլն է սկսել: Մարդիկ քիչ-քիչ վերականգնում են իրենց տները, գործատեղերը: Մոտ ապագայում մարդիկ ավելի հաստատակամ կվերադառնան նախկին օրերին»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը: Հայ համայնքն ուսումնասիրել ու հաշվառել է վնաս կրած հայկական հաստատությունները և փուլ առ փուլ դրանք վերականգնում է: Հալեպում գտնվող նշանավոր «Կարեն Եփփե» ազգային ճեմարանի շենքը, որ ռազմական գործողությունների կիզակետում էր, վնասվել էր: Այժմ կառույցի մի մասնաշենքը վերականգնված է, աշակերտներրը վերադարձել են իրենց դասերին: Առաջիկայում կվերականգնվի երկրորդ շենքը:

Իսկ ճանապարհներն ընդհանուր առմամբ անվտանգ են: Հազվադեպ կարող են «անակնկալներ» լինել, բայց, ընդհանուր առմամբ, ճանապարհներն ապահով են: Հալեպում հայկական կյանքը կրկին իր բնական հունով ընթանում է՝ միություններ, ակումբներ, մշակույթի տներ, իրենց աշխատանքին են վերադարձել: Չնայած, Ժիրայր Ռեիսյանը նկատում է, որ այն դժվարին ժամանակներում էլ դրանք գործում էին: «Հայկական դպրոցները, եկեղեցիները պատերազմի տարիներին չփակեցին իրենց դռները: Կարելի է ասել, որ այս ընթացքում ազգային կյանքը ոչ մի ձևով չի ընկրկվել: Հիմա հայկական կենտրոնները, ակումբներն ավելի ակտիվ են սկսել գործել: Մանավանդ, որ տոնական շրջան է, քաղաքը փոքր-ինչ ամանորյա զարդարանքի, լուսավորության մեջ է: Հայկական ակումբներն աշխուժացել են ամանորյա միջոցառումներով»,-ասաց պատգամավորը:

Ինչ վերաբեում է Հալեպի ազատագրումից հետո բնակիչների, տեղի հայերի տեղաշարժերին, ապա Ժիրայր Ռեիսյանը նշեց, որ կան մարդիկ, ովքեր վերադարձել են, որոշների վերադարձն ընթացքի մեջ է: Վերադառնում են Հալեպից դուրս եկած և Սիրիայի այլ քաղաքներ տեղափոխված մեր հայրենակիցները, նաև նրանք, ովքեր ժամանակավոր բնակվում էին Լիբանանում, Հայաստանում, արևմտյան տարբեր երկրներում: Պատգամավորը վստահություն հայտնեց, որ ժամանակի ընթացքում այդ թիվը կավելանա:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]