Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվգենի Կիսինի մենահամերգով եզրափակվեց «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Եվգենի Կիսինի մենահամերգով եզրափակվեց «Երևանյան Հեռանկարներ» 18-րդ 
միջազգային երաժշտական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանյան Հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում անմոռանալի և տպավորիչ մենահամերգով ներկայացավ հանրահայտ դաշնակահար Եվգենի Կիսինը: Նա կատարեց դասական դարձած կոմպոզիտորների սիրված ստեղծագործությունները: Համերգը տեղի ունեցավ դեկտեմբերի 27-ին Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ Կիսինը համերգային ծրագրի առաջին մասում  նվագեց Լյուդվիգ վան Բեթհովենի 29-րդ սիմֆոնիան, որը ոչ միայն Բեթհովենի ամենաբարդ գործերից է, այլև ամենանշանակալի ստեղծագործություններից է առհասարակ երաժշտական գրադարանում: Կիսինը կարծում է, որ այն իր նվագացանկում ներառող յուրաքանչյուր դաշնակահարի, այդ թվում և իր համար, դա նոր աստիճան է, նոր նվաճում:

Երկրորդ հատվածում դաշնակահարը կատարեց Սերգեյ Ռախմանինովի «Պրելյուդներ»-ը:

Դահլիճը լեփ-լեցուն էր, երաժշտասերները մեծ ոգևորությամբ էին հետևում դաշնակահարի նվագին՝ բուռն ծափահարությունների արժանացնելով նրան:

 Եվգենի Կիսինը ծնվել է 1971 թվականին Մոսկվայում։ Վեց տարեկանում ընդունվել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական դպրոցին կից շնորհալի երեխաների հատուկ քոլեջ՝ աշակերտելով Աննա Կանտորին, որը նրա միակ ուսուցիչն է։ Տասը տարեկանում  կատարել է իր դեբյուտը՝ նվագելով Մոցարտի դաշնամուրի թիվ 466 կոնցերտը, իսկ մեկ տարի անց Մոսկվայում հանդես է եկել մենահամերգով։

Նա միջազգային ուշադրության է արժանացել 1984 թվականի մարտին, տասներկու տարեկանում, կատարելով  Շոպենի դաշնամուրի թիվ 1 և 2 կոնցերտները Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Դմիտրի Կիտաենկոյի ղեկավարությամբ:

1987 թվականին կայացել է Կիսինի արևմտաեվրոպական դեբյուտը Բեռլինի փառատոնում։ 1988 թվականին շրջել է Եվրոպայում «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի և Վլադիմիր Սպիվակովի հետ, կայացել է նաև նրա լոնդոնյան դեբյուտը՝ Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ:

1990-ին Կիսինը Լոնդոնում հանդես է եկել BBC Promenade համերգով և նույն տարի առաջին անգամ հանդես եկել Հյուսիսային Ամերիկայում` կատարելով Շոպենի երկու դաշնամուրային կոնցերտները: Նա բազմաթիվ միջազգային երաժշտական պարգևների է արժանացել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]