1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շարմազանովը ներկայացրեց ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները և դրանք լուծելու երկարաժամկետ ուղիները

Շարմազանովը ներկայացրեց ՀՀ-ի առջև ծառացած մարտահրավերները և դրանք լուծելու 
երկարաժամկետ ուղիները

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տվել է մինչև 2040 թ. մեր երկրի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու ռազմավարական ուղղությունները, նպատակները և դրանց հասնելու քաղաքակիրթ ուղիները:

«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Անկախ նրանից, թե վաղը կամ մյուս օրը ով է լինելու իշխանության ղեկին, նա չի կարող հաշվի չառնել այդ մարտահրավերները: Առաջին մարտահրավերներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է, և այդ ելույթի ընթացքում ՀՀ նախագահը տվեց մեր պաշտոնյաների, պետական պաշտոնյաների ճիշտ աշխատանքի բանաձևը` «ազնվություն գումարած պրոֆեսիոնալիզմ հանած կոռուպցիա»: Սա այն բանաձևն է, որը տվեց ՀՀ նախագահը: Եվ անկախ նրանից, թե ով կգա իշխանության 10-15 տարի հետո, եթե մենք չգնացինք այս ճանապարհով, պետական կառավարման արդյունավետ համակարգ ունենալ չենք կարողանա»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Նրա գնահատմամբ` երկրորդ կարևոր մարտահրավերը, որի մասին խոսել է ՀՀ նախագահը, ժողովրդագրական խնդիրներն են: «Մենք դրեցինք հստակ չափանիշ, որ 2040 թ. պետք է ձգտենք 4 միլիոն բնակչության: Դա պետք է լինի և՛ բնական աճի, և՛ ներգաղթի հաշվին: Եթե հիշում եք, մի ժամանակ ես առաջարկում էի սփյուռքի նախարարությանն օժտել ներգաղթ կազմակերպելու նոր լիազորություններով: Շատերը Հայաստանում, այդ թվում` իշխող քաղաքական համակարգում սա համարում են ոչ արդյունավետ կամ հապճեպ քայլ, սակայն ես մնում եմ այն համոզմանը, որ մեր նպատակը պետք է լինի հայահավաքը Հայաստանի Հանրապետությունում: Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, Հայաստանը ծաղկել և հզորացել է հիմնականում այն ժամանակ, երբ ապահովվել է ներգաղթ»,- ընդգծեց Էդուարդ Շարմազանովը` հավելելով, որ այս հարցում լուրջ անելիքներ կան:

Բանախոսը կարևորեց նաև Հայաստանի առջև ծառացած արտաքին և անվտանգության մարտահրավերների արդյունավետ դիմակայումը: Նա հիշեցրեց, որ այդ առումով 2016թ. մեր երկրի համար շատ ծանր տարի էր, իսկ 2017 թ. այդ առումով թերությունները շտկելու, ավելի արդյունավետ կառավարելու, անվտանգության մարտահրավերներին ավելի օպերատիվ դիմակայելու տարի էր: «Ես կարող եմ ասել, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի կողմից հրապարակ բերված «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը մտնում են Ազգ-բանակ կոնցեպցիայի մեջ, բխում են այն մարտահրավերների լուծումից, որոնք կան մեր պետության և հասարակության առջև»,- նշեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

  Անվտանգության մակարդակի բարձրացման տեսանկյունից Շարմազանովը կարևորեց ՌԴ-ի հետ արտոնյալ պայմաններով 100 միլիոն դոլարի նոր վարկային համաձայնագրի կնքումը, որով Ռուսաստանը ժամանակակից սպառազինության նոր խմբաքանակ կմատակարարի Հայաստանին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]