Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Պատրիարքական տեղապահ Բեքչյանը ցավակցել է Թուրքիայի նախկին վարչապետի ընտանիքին

Պատրիարքական տեղապահ Բեքչյանը ցավակցել է Թուրքիայի նախկին վարչապետի 
ընտանիքին

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսո Հայոց պատրիարքարանի պատվիրակությունը՝ պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի գլխավորությամբ այցելել է Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի ընտանիքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Պոլսո Հայոց պատրիարքարանի մամլո դիվանը:

Պատրիարքարանի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել նախկին վարչապետի ընտանիքի անդամներին՝ Մեսութ Յըլմազի որդու՝ Յավուզ Յըլմազի մահվան առնչությամբ:

Վարչապետի ընտանիքին այցելած պատվիրակության կազմում է եղել նաև Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը:

Թուրքիայի նախկին վարչապետ Մեսութ Յըլմազի որդին՝ Յավուզ Յըլմազը դեկտեմբերի 15-ին տանը սպանված էր գտնվել: Ենթադրվում է, որ 38-ամյա Յավուզ Յըլմազն ինքնասպանություն է գործել: Նրան հայտնաբերել են անկողնում՝ գլխի վրա հրազենային վնասվածքով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]