Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Բոլորիս համար մեծ պատիվ է Հայաստանի 10-ը լավագույնների մարզիկների շարքում լինելը. Գրիգոր Մխիթարյան  

Բոլորիս համար մեծ պատիվ է Հայաստանի 10-ը լավագույնների մարզիկների շարքում 
լինելը. Գրիգոր Մխիթարյան

 

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սամբոյի հավաքականի անդամ, 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկի՝ Գրիգոր Մխիթարյանի համար կրկնակի պատիվ է լավագույնների շարքում հայտնվելը:

«Իհարկե, 10 լավագույնների շարքում ընդգրկվելը ոչ միայն նոր խթան է նոր արդյունքների ձգտելու, այլ նպատակներս ավելացնելու շարժառիթ: Պետք է նորից ու նորից ապացուցեմ իմ բարձր կարգը աշխարհում և Եվրոպայում: Ուզում եմ բոլորին շնորհավորել, ովքեր ընդգրկվել են 10-յակում: Բոլորիս համար մեծ պատիվ է Հայաստանի 10-ը լավագույն մարզիկների շարքում լինելը: Քանի որ Հայաստանը համարվում է սպորտում մեծ ավանդույթներ ունեցող երկիր»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Մխիթարյանը:

Առաջին անգամ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է մարզասերների sms-հաղորդագրությունների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների: Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզություն)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 2196.90:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]