Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսում և Եթովպիայում

Դեսպան Արմեն Մելքոնյանը հանդիպումներ է ունեցել Եգիպտոսում և Եթովպիայում

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը դեկտեմբերի 24-ին հանդիպել է Կահիրեի նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, զրուցակիցները քննարկել են երկու բարեկամ երկրների մայրաքաղաքների միջև անմիջական կապերի խորացման հնարավորությունները, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ձևավորմանը վերաբերող հարցեր։ Երկուստեք կարևորվել  է Երևանի և Կահիրեի միջև զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացումը և փոխայցելությունների իրականացումը։

Նահանգապետ Ատեֆ Աբդել Համիդը բարձր է գնահատել Կահիրեի հայ համայնքի ներդրումը քաղաքի հասարակական և մշակութային կյանքում։

Դեսպան Արմեն Մելքոնյանը  (նստավայրը՝ Կահիրե) հանդիպումներ է ունեցել նաև Եթովպիայում: Դեկտեմբերի 22-ին նա Ադիս Աբեբայում հանդիպել է Ֆինանսների և տնտեսական համագործակցության պետնախարար Ադմասու Նեբեբեին։

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հեռանկարները։ Դեսպան Մելքոնյանը պետնախարարին ներկայացրել է Հայաստանի ներդրումային և արտահանման հնարավորությունները։ Երկուստեք ընդգծվել է Հայաստանի և Եթովպիայի միջև տնտեսական ոլորտում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման կարևորությունը։

Դեսպան Մելքոնյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել  նաև Եթովպիայի ԱԳՆ-ում, Մշակույթի և զբոսաշրջության նախարարությունում, Ադդիս Աբեբայի նահանգապետարանում, Աֆրիկյան Միության հանձնաժողովում, ինչպես նաև հանդիպել է Եթովպիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]