Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Անցնող տարին Իրանի համար աչքի ընկավ տարածաշրջանում սեփական ազդեցությունը էապես մեծացնելու տեսանկյունից

Անցնող տարին Իրանի համար աչքի ընկավ տարածաշրջանում սեփական ազդեցությունը 
էապես մեծացնելու տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի համար տարին բավական հագեցած էր թե ներքաղաքական գործընթացների, եւ թե արտաքին քաղաքականության տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավար Նարեկ Մինասյանն ասաց, որ 2017 թվականին կայացան Իրանի նախագահական ընտրությունները, որոնք կարելի է ասել, որոշակի քննություն էին գործող Ռոհանիի քաղաքական կուրսի համար: «Վերջինս նախաձեռնել էր արեւմուտքի հետ հարաբերությունների վերանայում, ինչը հնարավոր դարձրեց միջուկային գործարքի ստորագրումը եւ նախագահական ընտրությունները, կարծես թե, վստահության քվե էր հենց նախագահ Ռոհանիին, որ անհրաժեշտ է շարունակել նույն քաղաքական կուրսը»,-ասաց նա:

Մինասյանի խոսքով`2017-ը Իրանի համար աչքի ընկավ տարածաշրջանում սեփական ազդեցությունը էապես մեծացնելու տեսանկյունից: «Տարեվերջին Իրանի նախագահը հայտարարեց, որ ԻՊ-ի նկատմամբ հաղթանակ է արձանագրվել եւ դա միանշանակ նաեւ Իրանի հաջողությունն էր: Իրանի ակտիվացմանը խթան հանդիսացան նաեւ Իրանում տեղի ունեցած ահաբեկչական ակտերը, որը իրանական ղեկավարության համար որոշակի հնարավորություններ ստեղծեց առավել ակտիվ դրսեւորել իրեն, մասնավորապես Սիրիայում եւ Իրաքում»,-ասաց բանախոսը:

Անդրադառնալով հայ-իրանական հարաբերություններին, Նարեկ Մինասյանն ասաց, որ դրանք բարձր մակարդակի վրա են: «Հատկանշական է նաեւ, որ Սերժ Սարգսյանը ներկա գտնվեց Ռոհանիի երդմնակալության արարողությանը, ինչը քաղաքականապես բավական կարեւոր էր: Ռոհանիի կողմից առաջ քաշված Պարսից ծոց եւ Սեւ ծով նախագիծը եւս  լուրջ աջակցություն ստացավ նախագահ Սարգսյանի կողմից,եւ դա ակտիվ քննարկման եւ իրականացման փուլում է: Արդեն իսկ գործարկվել է մուլտիմեդալ փոխադրումների տարբերակը եւ հետագայում հնարավոր են նաեւ նոր զարգացումներ այդ ուղղությամբ»,-հավելեց նա:

Խոսելով Իրան-Հայաստան երկաթգծի մասին, `«Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի ղեկավարը նշեց, որ այդ նախագծի հետ կապված լուրջ վերանայումներ են պետք: «Տվյալ նախագիծն ունի բավական լուրջ քաղաքական կարեւորություն Հայաստանի համար, եւ տվյալ նախագծի կյանքի կոչման պարագայում պետք է առաջնորդվել ոչ թե տնտեսական նպատակահարմարությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ եւ այն հանգամանքը, որ արդեն 2009 թվականից մինչ այսօր որեւէ ռեալ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել,կարծում եմ,  որոշակի թերացումների մասին է վկայում»,-նշեց Մինասյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]