Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մեր ժողովուրդները միշտ կանգնել են կողք կողքի և այդպես էլ կշարունակեն. Ռոհանին այցելել է հայկական ընտանիքներ

 Մեր ժողովուրդները միշտ կանգնել են կողք կողքի և այդպես էլ կշարունակեն. Ռոհանին 
այցելել է հայկական ընտանիքներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այցելել է իրան-իրաքյան պատերազմում նահատակված երկու հայի ընտանիքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը:

Պատերազմում զոհված Ջորջ Քեշիշ Հարությունի ընտանիք կատարած այցի ժամանակ նախագահը գնահատել է ընտանիքների ինքնազոհողությունը՝ ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը գնահատում է այն նահատակների թափված արյունը, ովքեր մարտիրոսվեցին սեփական հայրենիքի պաշտպանության գործում:

Ռոհանին նշել է, որ Իրանում բոլոր կրոնական ու էթնիկ խմբերը կողք կողքի են երջանկության ու տխրության պահերին: «Մեր ժողովուրդները միշտ կանգնել են կողք կողքի և այդպես էլ կշարունակեն»,- ասել է նախագահը:

Ջորջ Քեշիշ Հարությունի մայրը և քույրերն իրենց երախտագիտությունն են հայտնել նախագահին հանդիպման կապակցությամբ:

Այնուհետև Ռոհանին այցելել է նաև պատերազմում զոհված մեկ այլ հայի՝ Էդվին Շահմիրյանի ընտանիք: Ի պատասխան Շահամիրյանի մոր ջերմ ընդունելության՝ Իրանի նախագահն ասել է. «Սա մեր պարտականությունն է և այն նվազագույնը, որ կարող ենք անել մարտիրոսվածների ընտանիքներին: Դուք ձեր որդուն նվիրաբերել եք հայրենիքի պաշտպանությանը»:

Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդը մշտապես երախտապարտ է եղել հայազգի քաղաքացիներին և համարել է նրանց վստահելի, աշխատասեր ու ազնիվ մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]