Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սարգիս Մկրտչյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարի հաղթող  

Սարգիս Մկրտչյանը՝ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության 
եզրափակիչ մրցաշարի հաղթող

 

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում  ավարտվեց Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան առաջնության եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էին 56 շախմատիստ, այդ թվում՝ երեք ՖԻԴԵ-ի վարպետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Մրցաշարին մասնակցության իրավունք ունեին 2201 և ավելի ազգային կամ միջազգային վարկանիշ ունեցող, ինչպես նաև կիսաեզրափակիչ մրցաշարում իրավունք ստացած շախմատիստները:
Մրցաշարի արդյունքներով մեկ շախմատիստ իրավունք էր ստանալու մասնակցելու Հայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարին: Հաղթողի կոչման և կարևորագույն մրցաշարի ուղեգրի համար ընթացավ լարված և անզիջում պայքար: Վերջին տուրից առաջ Սարգիս Մկրտչյանը և Արթուր Դավթյանը վաստակել էին 7-ական միավոր և գլխավորում էին աղյուսակը: Երեք շախմատիստ՝ Տիգրան Սարգսյանը, Արեգ Շմավոնյանը և Գարիկ Մարտիրոսյանը, իրենց ակտիվում ունեին 6-ական միավոր և կիսում էին 3-5-րդ հորիզոնականները: Վերջին տուրում Արթուր Դավթյանի մրցակիցն էր Գարիկ Մարտիրոսյանը, իսկ Սարգիս Մկրտչյանը մրցում էր Տիգրան Սարգսյանի հետ: Վճռորոշ տուրում երկու առաջատարներն էլ պարտություն կրեցին: Արդյունքում՝ Սարգիս Մկրտչյանը, Տիգրան Սարգսյանը, Արթուր Դավթյանը և Գարիկ Մարտիրոսյանը վաստակեցին 7-ական միավոր և կիսեցին 1-4-րդ հորիզոնականները:

Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո մրցաշարի հաղթող դարձավ Սարգիս Մկրտչյանը և նվաճեց Հայաստանի 79-րդ առաջնության առաջին խմբի մրցաշարի մասնակցության իրավունք: Տիգրան Սարգսյանը դարձավ երկրորդը, իսկ Արթուր Դավթյանը եզրափակեց լավագույն եռյակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am