Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Միասնական Ռուսաստան»-ը նախագահական ընտրություններին սատարում է Վլադիմիր Պուտինին. Դմիտրի Մեդվեդև

«Միասնական Ռուսաստան»-ը նախագահական ընտրություններին սատարում է 
Վլադիմիր Պուտինին. Դմիտրի Մեդվեդև

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ վարչապետ, «Միասնական Ռուսաստան» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը հաստատեց, որ կուսակցությունը 2018 թվականին նախագահական ընտրություններում աջակցում է Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով ՏԱՍՍ գործակալությանը:

«Այս տարի լրանում է կուսակցության 16 տարին: Այս տարիների ընթացքում այն ունեցել է անվիճելի առաջնորդ: Առաջնորդ, որը միավորում է տարբեր մարդկանց, Ռուսաստանին: Նա, ում վստահում ու աջակցում է կուսակցության բացարձակ մեծամասնությունը,  Վլադիմիրի Պուտինն է»,-ասել է Մեդվեդևը «Միասնական Ռուսաստան» կուսակցության համագումարին:

Նա հիշեցրել է, որ կուսակցության անդամները արդեն վաղուց և հստակ որոշել են, թե ում են աջակցելու:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]