Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Չինաստանը զարկ Է տալու տնային ռոբոտների զանգվածային արտադրությանն ու կիրառմանը

Չինաստանը զարկ Է տալու տնային ռոբոտների զանգվածային արտադրությանն ու կիրառմանը
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արդյունաբերության եւ ինֆորմատիզացիայի նախարարությունը պլանավորում Է մինչեւ 2020 թվականը կարգավորել տնային տնտեսության համար ռոբոտների զանգվածային արտադրությունն ու կիրառումը, ինչպես նաեւ տարեցների եւ սահմանափակ հնարավորություններով մարդկանց բուժման, վերականգնման եւ օգնության համար ռոբոտների նմուշների թողարկումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գերատեսչությունն ակտիվ ջանքեր Է գործադրելու արհեստական ինտելեկտի հանգուցային տեխնոլոգիաների զարգացման բնագավառում կարեւոր բեկման հասնելու համար: Ընդ որում՝ հատուկ ուշադրություն Է դարձվելու տնային ռոբոտների մշակումների վրա, նշում են չինական ԶԼՄ-ները:

Տնային ռոբոտների արտադրության ոլորտում շեշտը դրվելու Է այնպիսի կարեւոր տեխնոլոգիաների վրա, ինչպիսիք են՝ ինտերակտիվությունը, ինտելեկտուալ գործողությունները, մի քանի ռոբոտների փոխգործակցությունը, ինչպես նաեւ տունը հավաքելու, տարեցներին օգնելու, հիվանդների վերականգնման, սահմանափակ հնարավորություններով մարդկանց օժանդակման, երեխաների ուսուցման համար ստեղծված ռոբոտների մտավոր մակարդակի բարձրացման վրա:

Միաժամանակ պլանավորվում Է առաջ մղել «խելացի» արտադրանքի ինտեգրված կիրառումը արդյունաբերության, առողջապահության, տրանսպորտի, գյուղատնտեսության բնագավառում եւ այլ ոլորտներում, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]