Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Չինաստանում կբացվի աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը

Չինաստանում կբացվի աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը
ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արեւելքի Հեբեյի նահանգում դեկտեմբերի 24-ին կբացվի աշխարհում ամենաերկար հետիոտնային ապակե կամուրջը: Դեկտեմբերի 22-ին այս մասին հայտնել Է China Daily թերթի Էլեկտրոնային տարբերակը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես նշել Է հրատարակությունը, կամրջի երկարությունը 488 մետր Է, իսկ լայնությունը՝ շուրջ երկու մետր: Այն միացնում Է երկու լեռնագագաթներ Պինշանի գավառի Հունյագու վայրում եւ կառուցված Է ցածում տարածվող հովտից 218 մետր բարձրության վրա: Կամուրջը կառուցված Է շուրջ 4 սանտիմետր հաստությամբ՝ 1077 ակակե պանելներից, որոնց ընդհանուր քաշը հասնում Է 70 տոննայի:

Կառուցվածքը թույլ Է տալիս դիմանալ մոտ 2 հազար մարդու քաշի, սակայն գործարկու ընկերության ներկայացուցիչը հայտարարել Է, որ դրա վրա միաժամանակ կթույլատրվի գտնվել միայն 500 այցելուների, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]