Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արմեն Աշոտյանը մեկնաբանել է «Ելք»-ի գործողությունները ԱԺ հերթական նստաշրջանի ավարտին

Արմեն Աշոտյանը մեկնաբանել է «Ելք»-ի գործողությունները ԱԺ հերթական 
նստաշրջանի ավարտին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի դեկտեմբերի 21-ի նիստի ընթացքում յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում վերցնելն Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքի շրջանակում է արվել: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Ազգային ժողովում մթնոլորտը երեկ հագեցած էր, և ամեն ինչ տեղի է ունեցել կանոնակարգի շրջանակում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

Նրա գնահատմամբ` Հայաստանում լիարժեք խորհրդարանական մշակույթը կայացնելու համար դեռ ճանապարհ կա անցնելու:  «Առաջին դեպքը չէ, որ ընդդիմադիրները օգտվում են իրենց իրավունքներից, բայց առաջին դեպքն է, որ դա տեղի է ունենում 11 անգամ»,- ասաց նա:

Պատգամավորը պարզաբանեց, որ  խորհրդարանական հանրապետություն չի նշանակում ընդդիմության կողմից խաղի կանոնների բացարձակ թելադրանք: «Հայաստանի խորհրդարանում կա երկու ընդդիմադիր խմբակցություն: «Ելք»-ի կողմից որոշակի դժգոհությունների գոյությունը կապված չէ նրա հետ, որ չունեն բավարար լծակներ, խնդիրն այն է, որ ընդդիմությունը ունի լծակներ, բայց դրանք «Ելք»-ի ձեռքում չեն», - ընդգծեց Արմեն Աշոտյանը:

Նա նշեց՝ իշխանության մեղքը չէ, որ ընդդիմության մեջ կա առողջ մրցակցություն:

Ազգային ժողովի դեկտեմբերի 21-ի նիստի ընթացքում ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը, օգտվելով կանոնակարգ-օրենքի ընձեռած հնարավորությունից, յուրաքանչյուր քվեարկությունից առաջ 20 րոպե ընդմիջում էր վերցնում: Խորհրդարանն օրակարգում առկա բոլոր 11 օրենսդրական նախաձեռնությունները քվեարկությամբ ընդունեց 20-ական րոպե տևող ընդմիջումներից հետո: Վերջին քվեարկությունից առաջ 11-րդ 20-րոպեանոց ընդմիջումն էլ վերցրեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]