Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Առաջնագծի կահավորումը կարդինալ փոփոխությունների բերեց. քաղաքագետ

Առաջնագծի կահավորումը կարդինալ փոփոխությունների բերեց. քաղաքագետ

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաջորդ տարի շարունակվելու են բանակի բարեփոխման, վերազինման և մարտունակության էլ ավելի բարձրացման ծրագրերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` արձանագրելով այս տարի սպառազինության ոլորտում Հայաստանի իրականացրած լուրջ քայլերը: «2017-ի ընթացքում ամբողջ սահմանի երկայնքով կահավորվել է առաջնագիծը, ինչն անվտանգության և ներկայիս քիչ թե շատ խաղաղ դրության հիմնական երաշխիքներից է: Դիտարկման սարքերի, հետախուզական տարբեր գործիքների ներդրումը մեկ տարվա ընթացքում կարդինալ փոփոխություններ բերեց առաջնագծում: Ես կարծում եմ` դա 2016-ի ապրիլյան դասն էր, որը, կարելի է ասել, լավ սերտվել է»,-ասաց քաղաքագետը:

Անդրադառնալով բանակի բարեփոխումների առնչությամբ ՀՀ նախագահի հայտարարությանը, որ պետք է դրան հասնել թռիչքային լուծումներով` քաղաքագետն ընդգծեց ռազմական հավասարակշռության խնդիրը օրակարգից դուրս բերելու անհրաժեշտությունը: «Սպառազինության տեսակետից հայկական կողմը պետք է շատ ավելի բարձր մակարդակում լինի, քան հակառակորդն է»,-մեկնաբանեց քաղաքագետը:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց նաև, որ ընթացիկ տարում հայկական կողմը կարողացավ բանակցային գործընթացում փոխել մոտեցումները և հանդես եկավ ավելի կարծրացած դիվանագիտական դիրքորոշմամբ: Նրա խոսքով` առաջին անգամ դա արտահայտվեց Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում սկզբից արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, ապա Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Դրանով ի ցույց դրվեց, որ հայկական կողմը նեղացրել է տարածքային զիջումների պատրաստակամության իր քաղաքականությունը: «Նրանք հայտարարեցին, որ հայկական կողմը պատրաստ է շարունակել բանակցային գործընթացը և, որպես շարունակականության հիմք, խոսեցին հնարավոր զիջումների մասին, բայց ոչ այն բառապաշարով, որը կար Մադրիդյան սկզբունքների հայտնի բովանդակության մեջ: Այլ նշեցին, որ հայկական կողմը պատրաստ է զիջումների այն մակարդակով, որը չի սպառնա հայկական երկրորդ հանրապետության անվտանգությանը»,-ասաց քաղաքագետը` հիշեցնելով, որ մոտեցումների փոփոխությունն ադրբեջանական կողմի հակահայ ու թշնամական քաղաքականության շարունակականությամբ էր պայմանավորված:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]