1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին  

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունները կմեկնարկեն 
հունվարի 11-ին

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց առաջնությունները կմեկնարկեն 2018 թվականի հունվարի 11-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` 2018 թվականի հունվարի 11-23-ը Երեւանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 78-րդ եւ կանանց 73-րդ առաջնությունները: Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին: Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլիետա Նահատակյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]