Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների գերխնդիրը Օլիմպիական խաղերն են. Դավիթ Թորոսյան  

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների գերխնդիրը Օլիմպիական խաղերն են. Դավիթ 
Թորոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանն ամփոփեց անցած մարզական տարին:

«Մարզական այս մեկ տարում բավականաչափ աշխատանք է տարվել մեր կողմից: Ամենագլխավոր արդյունքներից մեկը Հովհաննես Բաչկովի լավ ելույթն էր Եվրոպայի առաջնությունում, որտեղ նա դարձավ Եվրոպայի ոսկե մեդալակիր: Նա նաև աշխարհի առաջնությունում դարձավ երրորդ մրցանակակիր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:

Մասնագետի խոսքով` անցնող տարում Հայաստանի ներկայացուցիչները դարձել են նաև մեդալակիրներ միջազգային մրցաշարերում: «Պրոֆեսիոնալ ռինգում մեր երեք բռնցքամարտիկները` Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը և Նարեկ Աբգարյանը, ընդհանուր առմամբ անցկացրեցին 17 մենամարտ: Այժմ մենք պրոֆեսիոնալ ռինգում 100-տոկոսանոց արդյունք ունենք: Մենք իսկապես լուրջ քայլեր ենք անում պրոֆեսիոնալ ռինգում: Մեր գերխնդիրը մնում են Օլիմպիական խաղերը»,- շեշտեց մարզիչը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]