1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանի դատարանները միավորող օրինագիծը. «Ելք»-ը 5-րդ անգամ ընդմիջում վերցրեց

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանի դատարանները միավորող օրինագիծը. «Ելք»-ը 5-րդ անգամ ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է միավորել Երևանի բոլոր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր:

Այս քվեարկությունը ևս առանց միջադեպի չանցավ: Երբ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը քվեարկություն հայտարարեց, վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, սակայն ԱԺ նախագահը հորդորեց շարունակել քվեարկությունը՝ հայտարարելով, որ դրանից հետո ձայնի իրավունք կտրամադրի «Ելք» խմբակցության ղեկավարին: «Ելք» խմբակցության պատգամավորները, սակայն աղմկում էին, ինչի հետևանքով ԱԺ նախագահն ընդհատեց քվեարկությունը և վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք տվեց Նիկոլ Փաշինյանին, ով կրկին հայտարարեց 20 րոպե ընդմիջում վերցնելու մասին:

Այնուհետև վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ով հայտարարեց, որ քվեարկությունը պետք է շարունակվի, քանի որ դրա մասին արդեն հայտարարվել է: «Երբ հայտարարվում է քվեարկություն, այն չի կարող ընդհատվել և պետք է կայանա: Դրա համար մենք հիմա պետք է այս հարցը վերաքվեարկենք, քանի որ նախորդն ընդհատվեց, իսկ մի քանի պատգամավորի կոճակներ էլ չեն աշխատել»,- ասաց Բաղդասարյանը:

Վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցան նաև ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Սամվել Նիկոյանը, ովքեր նույնպես պահանջեցին վերաքվեարկություն իրականացնել: ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վերաքվեարկություն հայտարարեց, 64 պատգամավոր կողմ արտահայտվեց նախագծին: ԱԺ նախագահը հայտարարեց, որ որոշումն ընդունված է:

Այնուհետև ԱԺ նախագահը քվեարկության դրեց հաջորդ հարցը, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը կրկին վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք խնդրեց ու 20 րոպե ընդմիջում վերցրեց:

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց 20 րոպե ընդմիջում: Դեկտեմբերի 21-ի նիստի ընթացքում «Ելք» խմբակցությունն արդեն 5-րդ ընդմիջումն է վերցնում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]