Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հավանական է, որ 2017-ը կավարտենք ՀՆԱ 7 տոկոսը գերազանցող աճով. փոխնախարար

Հավանական է, որ 2017-ը կավարտենք ՀՆԱ 7 տոկոսը գերազանցող աճով. 
փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Տիգրան Խաչատրյանը հավանական է համարում, որ 2017 թվականը կառավարությունն ավարտի ՀՆԱ 7 տոկոսը գերազանցող աճով: Գործադիրի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ արդեն ամփոփվել են 11 ամիսների տվյալները, ըստ որոնց՝ արձանագրվել է 7,3 տոկոս աննախադեպ բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ: «Մենք ունենք առաջատար ուղղություններ՝ արդյունաբերություն, ծառայություններ և առևտուր: Արդյունաբերությունն աճել է ավելի քան 12 տոկոսով, ծառայությունների ու առևտրի դեպքում աճն ավելի քան 14 տոկոս է, ինչն ուրախացնող հանգամանք է՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում արտահանման շատ բարձր ցուցանիշների ազդեցությամբ: Ունենք արտահանման աճ մինչև 23 տոկոս»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխնախարարը՝ ավելացնելով, թե հաջորդ ուրախալի լուրն այն է, որ վերջին 10 ամիսներին բացասական ցուցանիշից հետո գյուղատնտեսությունում թեկուզ փոքր, սակայն դրական ցուցանիշ է արձանագրվել:

Տիգրան Խաչատրյանը հույս հայտնեց, որ տարեվերջին տնտեսության ակտիվության ցուցանիշը կմնա այն ցուցանիշին, որն հիմա է: 

Ըստ փոխնախարարի, առևտրի ու ծառայությունների ոլորտում 14 տոկոսից ավելի աճը մեծ չափով պայմանավորված է ներգնա զբոսաշրջության աճով: «Տնտեսական աճը միշտ շատ մոտ է տնտեսական ակտիվությանը: Այդ երկու թվերը տարբերվում են այն դեպքում, երբ տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխություններ են եղել: Եթե նախորդ տարվա կառուցվածքը լիներ, ապա որքան կլիներ տնտեսական ակտիվությունը՝ նույնքան կլիներ ՀՆԱ աճը»,- նկատեց փոխնախարարը:

Դիտարկմանը, թե կառավարությունը հայտարարում է, որ տարին կփակվի 4,5 տոկոս տնտեսական աճով, Տիգրան Խաչատրյանն ասաց. «Անհամեմատ ավելի բարձր կլինի: Տարեվերջին մնացել է 10 օր, եկեք սպասենք կտեսնենք: 7 տոկոսը գերազանցող աճ հավանական է, որ կլինի»:

Հարցին, թե որքանո՞վ հնարավոր կլինի առաջիկա տարիներին պահպանել այդ 7 տոկոսանոց աճը, փոխնախարարը պատասխանեց. «Կառավարությունն ամեն ինչ անում է, որ արտահանումը բարձր տեմպերով շարունակի աճել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]