1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Քաղաքագետը կարծում է՝ Հայաստանի հիմնական խնդիրը 2018-ին Ադրբեջանի մեկուսացվածության շեշտադրումը պետք է լինի

  Քաղաքագետը կարծում է՝ Հայաստանի հիմնական խնդիրը 2018-ին Ադրբեջանի 
մեկուսացվածության շեշտադրումը պետք է լինի

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարծում է՝ Ադրբեջանն անցնող տարում բավականին մեկուսացված վիճակում է հայտնվել, ինչը Հայաստանն իր քաղաքականությամբ պետք է շեշտադրի գալիք տարում: «2018-ին մեր հիմնական խնդիրներից մեկն այդ երկրի մեկուսացված վիճակի ֆիքսումը պետք է լինի և դրա կապիտալիզացիան բանակցային գործընթացի ժամանակ: Եթե կա միջազգային աջակցություն, եթե մեր դիրքորոշումն ավելի ընկալելի է, քան Ադրբեջանինը, դրան գումարած Ադրբեջանի ներքին խնդիրները, նրանց հեղինակազրկման հարցերը, ուրեմն լավ առիթ է ստեղծվում այս ուղղությամբ ավելի հետևողական աշխատելու, հասնելու նրան, որ միջազգային հանրության աջակցությունը հայկական կողմի համար լինի ավելի բարենպաստ, քան կար անցած տարիներին»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց քաղաքագետը: 

Հիշեցնելով տարվա սկզբին Ադրբեջանում սկիզբ առած լրտեսական սկանդալը, որի հետևանքով բազմաթիվ զինվորականներ ձերբակալվեցին, ինչից հետո նրանցից շատերը սպանվեցին իրավապահ մարմինների կողմից՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ ի սկզբանե տարին բարենպաստ չէր այդ երկրի համար: «Սա ցույց է տալիս, որ իրենց զինված ուժերի ներսում լուրջ խնդիրներ կան, որոնց առկայության պայմաններում Ադրբեջանը չէր կարող գործնական քայլեր իրականացնել առաջնագծում և ռազմական ճանապարհով հաջողության հասնել»,-նշեց բանախոսը՝ հավելելով, որ ներքին հակասություններն անվստահության մթնոլորտ ձևավորեցին ադրբեջանական զինված ուժերի նկատմամբ: Քաղաքագետն ավելացրեց, որ այդ լրտեսական սկանդալը դեռ շարունակվում է, օրեր առաջ պարզ դարձավ, որ նոր զինվորականների ու հովիվների են ձերբակալել հայկական հատուկ ծառայությունների հետ համագործակցելու մեղադրանքով:  

Բացի ներքին հակասություններից, ջրի երես դուրս եկան նաև փաստեր «Իսլամական պետության» հետ կապի, նրանց զենք-զինամթերք մատակարարելու, ինչպես նաև միջազգային հարթակներում տարբեր պաշտոնյաների կաշառելու վերաբերյալ, ինչը, ըստ քաղաքագետի, բավականաչափ գցեց Ադրբեջանի հեղինակությունը միջազգային ասպարեզում: «Միջազգային մամուլի ու տարատեսակ կառույցների կողմից Ադրբեջանին ուղղվեցին մեղադրանքներ ոչ արդար ճանապարհով քաղաքականություն իրականացնելու առումով: Սա բավականին թուլացրեց Ադրբեջանի հեղինակությունն ու ընկալումը հատկապես արևմտյան պետությունների շրջանում: Սա նույնպես նպաստել է նրան, որ Եվրամիության հետ գործընկերության համաձայնագրում հայկական կողմին հաջողվել է ամրագրել Արցախյան հակամարտության կարգավորման մեզ համար կարևոր երեք սկզբունքները: Սրանք, ըստ էության, օրենքի ուժ են ստանալու ԵՄ երկրներում»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նա հավելեց, որ Ադրբեջանին լուրջ մտահոգում է փաստը, որ հայկական դիրքորոշումն ընդունելի է ոչ միայն Արևմուտքում, այլ նաև հետխորհրդային տարածաշրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]