Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Ելք»-ը ևս մեկ անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց

«Ելք»-ը ևս մեկ անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հերթական անգամ 20 րոպե ընդմիջում վերցրեց՝ թույլ չտալով խորհրդարանին իրականացնել կառավարության հրավիրած արտահերթ նիստի ընթացքում քննարկված հարցերի քվեարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ելք» խմբակցության վերցրած առաջին ընդմիջումից հետո պատգամավորները վերադարձան դահլիճ, որպեսզի քվեարկեն քննարկված հարցերը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկության դրեց Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կրկին վարման կարգի վերաբերյալ ելույթի իրավունք խնդրեց ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ  Փաշինյանը, ով հայտարարեց, որ «Ելք» խմբակցությունը, օգտվելով ԱԺ կանոնակարգի 63-րդ հոդվածով իրենց տրված իրավունքից, ևս մեկ անգամ 20 րոպե ընդմիջում է վերցնում:

ՀՀ ԱԺ նախագահը 20 րոպե ընդմիջում հայտարարեց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am