1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Մեկ անգամ Հայաստանում». զբոսաշրջային պատմությունների մրցույթը հայտարարվում է բացված

«Մեկ անգամ Հայաստանում». զբոսաշրջային պատմությունների մրցույթը 
հայտարարվում է բացված
ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» ավիաընկերությունը, «Արմենպրես» լրատվական գործակալությունը և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն հայտարարում են «Մեկ անգամ Հայաստանում» ուշագրավ և իրական պատմությունների մրցույթ: Ակնկալվում է պատմությունների միջոցով ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, նորովի բացահայտել աշխարհում հնագույն երկրներից մեկի հայտնի ու դեռևս անհայտ կողմերը:

Մրցույթին կարող են ներկայացվել պատմություններ հետևյալ բովանդակությամբ.

- Պատմություն, որի հերոսը հեղինակն է

- Պատմություն, որի կենտրոնում Հայաստան այցելած զբոսաշրջիկն է 

Մասնակցության պահանջներն են.

- Տեքստի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 500 բառը:

- Պատմությունները պետք է ներկայացվեն հայերենով:

- Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած երկրից:

- Մրցույթը կմեկնարկի 2017 թվականի դեկտեմբերի 21-ին և կավարտվի 2018 թվականի հունվարի 13-ին՝ ժամը 16:00-ին:  

- Պատմությունները պետք է ուղարկել [email protected] հասցեին` «Մի անգամ Հայաստանում» թեմայով (subject line):

- Պատմությունների հետ մասնակիցները պետք է ուղարկեն նաեւ անձնագրի էլեկտրոնային պատճենը, հեռախոսահամարը եւ բարձր որակի լուսանկար, որը կհրապարակվի պատմության հետ (անձնական տվյալների գաղտնիությունը երաշխավորված է):

- Ներկայացվող պահանջները չբավարարող հայտերը կորակազրկվեն և մրցույթին չեն մասնակցի:

- Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն հունվարի 20-ին:

- Պարգևատրման արարողության մասին կհայտարարվի լրացուցիչ:

Մրցույթի մասնակիցը երաշխավորում է.

- Պատմության հեղինակը լինելու հանգամանքը:

- Պատմության նախկինում որևէ կերպ չհրապարակված լինելը (տպագիր կամ էլեկտրոնային տեսքով):

- Այն, որ պատմությունը գրվել է հատուկ «Մեկ անգամ Հայաստանում» մրցույթի համար:

Մրցանակ

Մրցույթի արդյունքում կընտրվի երկու հաղթող` յուրաքանչյուր բովանդակության համար մեկական մրցանակ:

Հաղթողները կստանան անվճար անվանական տոմս Երևան-Բեյրութ-Երևան կամ Բեյրութ-Երևան-Բեյրութ ուղղությամբ: 

Մրցույթին ներկայացված և որակավորում ստացած բոլոր պատմությունները հրապարակվելու են www.armenpress.am կայքի «Մեկ անգամ Հայաստանում» խորագիրը կրող հատուկ բաժնում: 

Հաղթող  նյութերը կթարգմանվեն և կտեղադրվեն  www.armenia.travel  Հայաստանի զբոսաշրջային պաշտոնական կայքէջում:

Մրցույթի հաղթողներին կորոշի «Արմենիա» ավիաընկերության, «Արմենպրես» լրատվական գործակալության և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի համատեղ ժյուրին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]