Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Թաներ Աքչամն այցելել է Թուրքիայի բանտից փախած պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանին

Թաներ Աքչամն այցելել է Թուրքիայի բանտից փախած պոլսահայ մտավորական 
Սևան Նիշանյանին

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը այցելել է բանտից փախնելուց հետո Հունաստանում հանգրվանած պոլսահայ լեզվաբան Սևան Նիշանյանին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նրանք գրառում են կատարել ֆեյսբուքյան իրենց էջերում:

Նիշանյանը հրապարակել է Սամոս կղզում իր և Աքչամի լուսանկարը՝ թողնելով հետևյալ գրառումը. «Բանտից փախչողները: Թաներ Աքչամի հետ քննարկում ենք կղզու աշխարհաքաղաքական վիճակը»:

Նա տեղեկացրել է, որ մինչև Նոր տարի Աքչամը մնալու է իր հետ:

Սամոս գնալու մասին գրառում է կատարել նաև Աքչամը՝ նշելով՝ մեծապես հավատացած է, որ լեզվաբանի հետ այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրադրության քննարկման արդյունքները բարենպաստ կլինեն մարդկության ապագայի համար:

Այն բանից հետո, ինչ Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարություն արեց Թուրքիայից հեռացած և Եվրոպայում հաստատված հայերի, ինչպես նաև Էրդողանի ընդդիմադիրների դեմ մահափորձ ձեռնարկելու մասին՝ Նշանյանը մեկ այլ գրառում է թողել: «Թուրքիայի Հանրապետության կողմից մարդասպանների թիմեր ուղարկելու մասին իմանալուն պես Թաներ Աքչամի հետ որոշում կայացրեցինք բարձրանալ լեռները»,- հեգնանքով գրել է նա՝ հրապարակելով լեռներում Աքչամի լուսանկարները: Դրանցից մեկում նա առաջարկել է փորձել գտնել պատմաբանին՝ չնայած կամուֆլյաժին:

«Սևանի հետ որոշել ենք բացահայտել մեր սահմանները»,- այս մասին գրել է Աքչամը՝ տարածելով լուսանկարները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]