Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրոպայում հաստատված թուրքահայերի դեմ մահափորձի մասին տվյալներ ունեմ. Փայլան

Եվրոպայում հաստատված թուրքահայերի դեմ մահափորձի մասին տվյալներ ունեմ. 
Փայլան

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանը մեջլիսում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հետախուզական տվյալներ ունի այն մասին, թե Եվրոպայում հաստատված թուրքահայերի դեմ մահափորձ է կազմակերպվում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN Turk-ը, Փայլանը հայտնել է, որ մահափորձերը կազմակերպվում են Թուրքիայում գործող կառույցի կողմից:

«Հետախուզական տվյալներ ունեմ այն մասին, որ Եվրոպայում բնակվող Թուրքիայի քաղաքացի ալևիների և հայերի, ինչպես նաև «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության օրոք երկիրը ստիպված լքած լրագրողների, գրողների, ակադեմիկոսների դեմ որոշակի խմբեր գործողություն են նախապատրաստում, որը մեծ աղմուկ պետք է բարձրացնի»,- ասել է Փայլանը:

Պատգամավորը հրաժարվել է հայտնել, թե որտեղից է ստացել հետախուզական տվյալները: «Թուրքիայում գործող կենտրոնական կառույցը այդ սպանություններն իրականացնելու նպատակով հայտնի մարդասպանների է գործի դրել: Այս հետախուզական տվյալը լրջորեն է ընդունվել շատ եվրոպական երկրների, մասնավորապես Գերմանիայի կողմից, հետախուզական կազմակերպություններն անցել են գործի և տվյալ խմբերն առնվել են պաշտպանության տակ: Այս տվյալներն ունենալուց հետո շփումներ եմ ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ: Հիշեցնելով նրանց պարտավորությունները՝ պահանջել եմ, որ գործի անցնեն»,- տեղեկացրել է հայ պատգամավորը՝ հայտնելով, որ իր ունեցած տվյալները կիսել է հետախուզական ծառայության, անվտանգության մարմինների ու համապատասխան նախարարությունների ներկայացուցիչների հետ: Նա ընդգծել է, որ նման հանցագործությունների նպատակը սենսացիա առաջացնելն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]