Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել կնոջ նկատմամբ ավազակային հարձակման, սեռական բռնություն դեպքի առթիվ

ՀՀ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել կնոջ նկատմամբ ավազակային հարձակման, 
սեռական բռնություն դեպքի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևանում 41-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակում գործելու, առևանգելու և սեռական բռնություն գործադրելու դեպքի առթիվ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. դեկտեմբերի 19-ին «Արմենիա» ՀԲԿ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ բուժօգնության է տեղափոխվել 1976թ. ծնված մի կին, ով հայտարարել է, որ ծեծի է ենթարկվել։ 

Նախնական տվյալներով` ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ներկայանալով որպես տաքսու վարորդ,  կնոջը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցից առևանգել է և տեղափոխել Երևան քաղաքի «Մանկական քաղաք» թաղամաս, որտեղ նրա  նկատմամբ բռնություն է գործադրել,  բազմաթիվ հարվածներ հասցրել դեմքին և հափշտակել նրա ոսկյա մատանին, առկա կանխիկ գումարը, ապա՝ ենթարկել սեռական բռնության։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 19-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի, 138-րդ հոդվածի 1-ին մասի, 139-րդ հոդվածի 1-ին մասի և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, կինը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևանի բնակիչ՝ ծնված 1983թ.:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու  ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]