Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Հայաստանի ազգային պատկերասրահը հայկական արվեստը ներկայացրել է նաև երկրից դուրս

Հայաստանի ազգային պատկերասրահը հայկական արվեստը ներկայացրել է նաև երկրից դուրս

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Հայաստանի ազգային պատկերասրահն այս տարի Հայաստանում և Հայաստանից դուրս իրականացրել է բազմաթիվ ցուցահանդեսներ: Հայկական արվեստը Հայաստանից դուրս ներկայացնելու՝ պատկերասրահի նպատակն ինչ-որ չափով հաջողվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝   դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը պատկերասրահի իրականացրած աշխատանքներն ամփոփեց տնօրեն Արման Ծատուրյանը:

«Պատկերասրահում այս տարի  կազմակերպել ենք 12 ցուցահանդես: Երկրից դուրս ևս բազմաթիվ ցուցահանդեսներ ենք իրականացրել, որոնցից շատերը մեծ արձագանք և այցելուներ են ունեցել»,-ասաց Ծատուրյանը:

Ռուսական իմպրեսիոնիզմի թանգարանում կայացել է  «Հայկական իմպրեսիոնիզմ. Մոսկվայից Փարիզ» խորագրով ցուցահանդեսը: Ծատուրյանի խոսքով՝ ցուցահանդեսի համար եկել է օրական 2000 այցելու, բացմանը ևս բազմաթիվ մարդիկ են եղել, ընդ որում՝ օտարերկրացիներ: Ցուցահանդեսն ունեցել է մեծ արձագանք: Նա կարևորեց նաև Միլանի «Mudec» թանգարանում մեծ հաջողություն ունեցած ցուցահանդեսը, որը  կրել է «Վասիլի Կանդինսկի. Թափառող ասպետը խորագիրը»:

«Այս տարվա աշխատանքներից կարևորում եմ նաև մեր առցանց խանութի բացումը, որտեղ ներկայացված են թանգարանի հրատարակած գրքերն ու թողարկած հուշանվերները: (shop.gallery.am): Կայքի շնորհիվ կարելի է պատվիրել նաև պատկերասրահի հավաքածուի վերատպությունները: Սկսել ենք նաև մեր արխիվի թվայնացման ծրագիրը: Այն հասանելի է լինելու կամ անվճար կամ սիմվոլիկ գումար վճարով»,-ասաց Ծատուրյանը:

Մեծ աշխատանք է կատարվել նաև թանգարանի անվտանգության ապահովման գծով: Տեղադրվել են 76 տեսախցիկներ:

2017-ի հունվարի 3-ից նոյեմբերի 30-ը ընկած ժամանակում պատկերասրահը և 12 մասնաճյուղերն ունեցել են շուրջ 80 000 այցելու:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]