1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Թեհրանում օդի աղտոտման պատճառով չորրորդ օրն անընդմեջ փակ են դպրոցները

Թեհրանում օդի աղտոտման պատճառով չորրորդ օրն անընդմեջ փակ են դպրոցները
ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի դպրոցները չորրորդ օրն անընդմեջ փակ են մնում՝ կապված այն բանի հետ, որ մթնոլորտում պահպանվում Է աղտոտման բարձր մակարդակը: Այդ մասին հայտնել են արեւմտյան ԶԼՄ-ները: Դպրոցները փակ են նաեւ Սպահան, Ուրմիա եւ Թավրիզ քաղաքներում, որտեղ նույնպես բնապահպանական խնդիրներ են դիտվում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԶԼՄ-ների տվյալներով՝ իրանական դպրոցներում ուսումնական շաբաթվա վերջը դեկտեմբերի 20-ն Է, սակայն հայտնի չԷ՝ պարապմունքները կվերսկսվեն արդյոք դեկտեմբերի 23-ին:

ԶԼՄ-ները նշում են, որ ներկայում Թեհրանի օդում վնասակար մասնիկների պարունակության մակարդակն ավելի քան վեց անգամ գերազանցում Է թույլատրելի նորման: Այսպես, մեկ խորանարդ մետր օդի հաշվով գրանցված են 160 միկրոգրամ այդպիսի մասնիկներ այն դեպքում, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը թույլատրելի առավելագույնը համարում Է 25 միկրոգրամը: Բնապահպանական բարդ իրադրության կապակցությամբ Թեհրանի իշխանություններն զգալիորեն սահմանափակել են ավտոտրանպորտի երթեւեկությունը եւ քաղաքի փողոցներ են ուղարկել շտապօգնության լրացուցիչ ծածկակառքեր: Թեհրանի շրջանում ժամանակավորապես փակվել են այն հանքերն ու ձեռնարկությունները, որոնք աղտոտում են մթնոլորտը:

Միեւնույն ժամանակ ԶԼՄ-ները նշում են, որ Թեհրանի շրջանում նմանօրինակ սեզոնային խնդիրները դիտվում են արդեն երկու տասնամյակ, ընդ որում՝ իրադրությունը շարունակում Է վատթարանալ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]