1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը քաղաքագետն Ադրբեջանի պետական քաղաքականությունն է համարում

Ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականությունը քաղաքագետն 
Ադրբեջանի պետական քաղաքականությունն է համարում

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը խտրական վերաբերմունք է ցուցաբերում իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների հանդեպ: Դա Ադրբեջանի որդեգրած պետական քաղաքականությունն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Անժելա Էլիբեգովան: «Ադրբեջանն ակնհայտ խտրական վերաբերմունք է ցուցաբերում իր երկրում ապրող  թալիշների, լեզգիների հանդեպ՝ խախտելով միջազգային պարտավորությունները: Այդ երկիրն անում է ազգային փոքրամասնությունների հետ այն, ինչ ուզում է»,-հավելեց քաղաքագետը:

Նա հիշեցրեց Բուդապեշտում հայկական բանակի լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանությունն ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով՝ նշելով, որ ցանկացած երկրում ցանկացած ադրբեջանցի սպառնալիք է ցանկացած հայի համար:

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հայատյացության դրսեւորումներին, որոնք նաեւ տեղ են գտել դասագրքերում, մեթոդական ձեռնարկներում, մանկական գրքերում, քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանը հասկանում է, որ վատ բան է անում, սակայն շարունակում է այդպես վարվել, քանի որ իր հասարակությունն այդ պահանջն ունի: «Մեր խնդիրն է ցույց տալ եւ բարձրաձայնել այդ խնդրի մասին: Մեծահասակ սերունդը, որն ինչ-որ չափով շփում ունեցել է ադրբեջանցիների հետ, դրական կարծիք ունի իրենց մասին, բայց փոքր տարիքի սերունդը ոչ մի պատկերացում չունի»,-ասաց նա:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]