Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Մայիս

ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղարի հետ


ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ պետքարտուղար Լեմուանը ջերմությամբ վերհիշեց նոյեմբերի 26-ին Փարիզում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովի շրջանակներում նախարար Նալբանդյանի հետ հանդիպումը: Զրուցակիցները քննարկեցին 2018թ. Երևանում կա յանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպան ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի: Նախարար Նալբանդյանն ու պետքարտուղար Լեմուանը քննարկեցին միջխորհրդարանական կապերին, ապակենտրոնացված համագործակցությանը, առևտրատնտեսկան կապերի ընդլայնմանը, գիտակրթական փոխգործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։

ԵՄ հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում զրուցակիցներն անդրադարձան Հայաստան - Եվրոպական միություն հարաբերություններին։

ՀՀ արտգործնախարարը զրուցակցին ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին մի շարք հրատապ միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ։




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ