Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ուսանողական մարզական խաղերի հաղթողներին

ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ուսանողական մարզական 
խաղերի հաղթողներին

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պարգևներ է հանձնել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերած բուհերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպմանը ներկա բոլոր մարզիկներին և նրանց մարզիչներին՝ արձանագրված հաջողության համար:

«Այս տարվա ուսանողական մարզական հաջողություններն իսկապես գոհացուցիչ են, որը համատեղ աշխատանքի արդյունք է: Ուսանողական սպորտը ոչ միայն պահպանվել է այս տարիների ընթացքում, այլ նաև գրանցել է շատ լավ արդյունքներ: Ուսանողական սպորտի և ֆիզկուլտուրայի ոլորտում, իհարկե, անելիքներ շատ կան՝ մարզադահլիճների և գույքի խնդիրների լուծում, ուսանողության շրջանում մասսայականացման ապահովման խնդիր: Հույս ունենք, որ ձեռք բերված հաջողությունները կարևոր դեր կխաղան երիտասարդների շրջանում, որպեսզի նրանք հետագայում հասնեն ավելի բարձր և լուրջ բարձրունքների: Ձեր տպավորիչ արդյունքներով դուք ոչ միայն մեր համակարգի ցուցանիշներն ուղղեցիք, այլ նաև լուրջ ներդրում ունեցաք սպորտի տարվա ամփոփիչ ցուցանիշներում»,-նշել է նախարարը:

2017 թվականին կազմակերպվել և անց են կացվել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերը: Ծրագրում ընդգրկված տասը` շախմատ, սեղանի թենիս, հրաձգություն, լող, աթլետիկական կրոս, ձյուդո, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ և հանդբոլ մարզաձևերի մրցումներին մասնակցել է 20 բուհի 1200 ուսանող-մարզիկ, 150 դասախոս-մարզիչ, 343 մրցավար և սպասարկող անձնակազմի անդամ: Ընդհանուր առմամբ` մրցումներում խաղարկվել են հաղթողի 12 գավաթ և 388 մեդալ, այդ թվում՝ 127 ոսկի, 127 արծաթ և 134 բրոնզ: Գավաթներ և մեդալներ են նվաճել 16 բուհերի թիմեր և մարզիկներ:

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների 18-րդ հանրապետական մարզական խաղերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար Երևանի պետական համալսարանի, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանի, Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանի և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով: Մատաղ սերնդի դաստիարակության և սպորտի մասսայականացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ֆիզիկական դաստիարակության և մեթոդիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Յուրա Գրիգորյանն արժանացել է ՀՀ ԿԳՆ բարձրագույն պարգևի` «Ոսկե հուշամեդալի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]