Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՄՆ-ը չի կարողանա վիժեցնել «վեցյակի» եւ Իրանի միջուկային համաձայնագիրը. Ռոուհանի

ԱՄՆ-ը չի կարողանա վիժեցնել «վեցյակի» եւ Իրանի միջուկային համաձայնագիրը. Ռոուհանի

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարչակազմի գործողությունները չեն կարողանա վիժեցնել միջուկային համաձայնագիրը, որը կնքվել Է Թեհրանի եւ «վեցյակի» կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել Է Al Mayadeen հեռուստաալիքը, դեկտեմբերի 19-ին հայտարարել Է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին: «ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ի զորու չԷ չեղարկել գործարքը, որը կնքվել Է Իրանի եւ վեց տերությունների միջեւ,-ասել Է նա:- Նրանք, ովքեր դրա հույսն ունեն, սխալվում են»:

Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել Է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն Է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:

Այդ ծրագիրը նախատեսում Է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]