Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը խստորեն քննադատել է Ադրբեջանի իշխանությունների բռնությունները լրագրողների հանդեպ

ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը խստորեն քննադատել է 
Ադրբեջանի իշխանությունների բռնությունները լրագրողների հանդեպ

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում Kanal 13 ինտերնետային հեռուստաընկերության ղեկավար Ազիզ Օրուջևի հանդեպ կայացված դատավճռի առնչությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի ծառայությունից: Ծանր հանցագործությունների Բաքվի դատարանը դեկտեմբերի 15-ին Օրուջևին դատապարտել է վեց տարվա ազատազրկման ապօրինի ձեռնարկատիրության և իշխանության չարաշահման համար:

«Կոչ եմ անում իշխանություններին վերանայել Ազիզ Օրուջևի դատավճիռը և վերջ դնել նրա ազատությանն ու անվտանգությանը սպառնացող սահմանափակող միջոցներին: Հուսով եմ, որ այս վճիռը կվերանայվի վերաքննիչ բողոքի ընթացքում»,- նշել է Դեզիրը:

ԵԱՀԿ ներկայացուցիչը հիշատակել է նաև 2017թ-ի մայիսին Թբիլիսիում առևանգված լրագրող Աֆղան Մուխտարլիի դեպքը: «Հաշվի չառնելով այն լրջագույն տեղեկությունները, որ Մուխտարլին առևանգվել է, և Ադրբեջանում նրա հանդեպ- ներկայացվել են շինծու մեղադրանքներ՝ Մուխտարլին պահվում է անազատության մեջ, ինչը մտահոգիչ է: Կոչ եմ անում իշխանություններին վերացնել լրագրողի հանդեպ բոլոր մեղադրանքները և հարգել նրա ազատ արտահայտման իրավունքը»,- նշել է Հարլեմ Դեզիրը: Նա նաև շեշտել է, որ լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանկային հաշիվների սառեցումը, երկրից դուրս գալու սահմանափակումը լուրջ քայլեր են, որոնք խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությունը:

Դեզիրը նաև հիասթափություն է հայտնել Բաքվի Վերաքննիչ դատարանի կայացրած որոշման առնչությամբ, որով պահպանվում էր բլոգեր և Լրագրողների պաշտպանության և անվտանգության ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի՝ երկու տարվա ազատազրկման որոշումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]