Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

Վառվեցին Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը

ԳՅՈՒՄՐԻ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետը գյումրեցի մանուկների հետ միասին վառեց քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը: Ինչպես և հայտարարված էր նախապես՝ Գյումրու կենտրոնական հրապարակում տոնածառի լույսերը վառվեցին դեկտեմբերի 18-ին երեկոյան 19:00-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս տարի էլ Գյումրու գլխավոր տոնածառն անփոփոխ է՝ նախորդի նման. քաղաքի տոնածառի բարձրությունը 28 մետր է: Տոնական ծառի համար սոճու ճյուղերը բերվել են Լոռվա անտառներից: Մետաղական կոնստրուկցիայի մոնտաժման և ապամոնտաժման համար համայնքային բյուջեից հատկացվել է մոտ 500.000 դրամ: Զարդարման համար նոր զարդարանքներ չեն գնվել, օգտագործվելու է նախորդ տարիներին գնվածները, միակ փոփոխությունը լուսային խաղն է: Գլխավոր տոնածառի հետ միասին, տոնական զարդարանք են հագել նաև քաղաքի մյուս հատվածները:
Գյումրիում տոնական միջոցառումների մեկնարկը, տոնածառի լույսեր հետ մեկտեղ ազդարարվեց նաև տոնական հրավառությամբ: Հրավառություն սպասվում է նաև դեկտեմբերի 31-ին:
Գյումրու քաղաքապետը քաղաքի տոնածառի լույսերը հանրապետությունում առաջինը վառելու սովորույթը լավ նախանշան է համարում: «Թող լավ տարի լինի՝ գալիք տարում շատ լավ ծրագրեր ու անելիքներ ունենք: Իրար օգնենք, որ երկրաշարժի 30-ամյա տարելիցին ունենանք առանց տնակների Գյումրի, լուսավոր ու վերականգնված փողոցներ, պատմական միջուկ՝ տուրիզմը զարգացնելու»,-նշեց քաղաքապետը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]