Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանը եւ ՌԴ-ն երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել

Իրանը եւ ՌԴ-ն երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել
ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը եւ Ռուսաստանը երկաթուղային վագոնների արտադրության պարտավորագիր են կնքել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտարարել Է Իրանի ճանապարհների եւ քաղաքային զարգացման նախարար Աբաս Ահունդին:

«Իրանի եւ ՌԴ-ի միջեւ պարտավորագիր Է ստորագրվել գնացքների համար վագոնների արտադրություն սկսելու վերաբերյալ»,- հայտնել Է Ահունդին՝ Թեհրանում ելույթ ունենալով տրանսպորտային խորհրդաժողովի շրջանակներում: «20 հազար բեռնատար եւ հազար մարդատար վագոն կարտադրվի ռուսական ու իրանական ընկերությունների համագործակցության շրջանակներում»,-նշել Է նախարարը: Նրա խոսքով՝ պարտավորագրի ստորագրումից անմիջապես հետո արտադրվելու Է 6 հազար վագոն:

Իրանական ԶԼՄ-ները մարտին հայտնել Էին, որ ռուսական «Միավորված վագոնային ընկերությունը» (ՄՎԸ) իրանական երեք ընկերությունների հետ պայմանավորվել Է Իրանին մատակարարումներ իրականացնելու եւ երկաթուղային վագոնների հավաքման շուրջ: Պլանավորվում Էր, որ իրանական ընկերությունները կարտադրեն վագոնների կորպուսներ, իսկ ՄՎԸ-ն կմատակարարի անիվներ ու արգելակման համակարգեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]