Հրազդանի կիրճում երկու ավտոմեքենաներ են իրար բախվել (լրացված)
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 15:48-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներից մեկն ընկել է ձորը, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արաբկիր զբոսայգում՝ Հրազդանի կիրճում իրար են բախվել «Audi A4» և «Volkswagen golf» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Audi A4» մակնիշի ավտոմեքենան մասամբ հայտնվել է Հրազդան գետում:
Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:
Լուսանկարը՝ kamurjshin.am
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում