Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

Երևան-Սևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը. կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը  դեկտեմբերի 17-ին, ժամը 13:46-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Պտղնի գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան գլորվել է ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Toyota Caldina» մակնիշի 35 DC 206 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1991 թ. ծնված Է. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը՝ մոտ 20 մ խորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, փրկարարներն ավտոմեքենայի ուղևորներ 1959 թ. ծնված Մ. և 1983 թ. ծնված Ա. Ն.-ներին դուրս են բերել ձորից, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Մ. Ն.-ի առողջական վիճակը գնահատվել է բավարար, իսկ Ա. Ն.-ը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական կլինիկա:

Նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]