1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Արտաշատի խճուղում ավտոմեքենայի հրդեհ է բռնկվել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը դեկտեմբերի 17-ին, ժամը 09:50-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արցախի պողոտայում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, տեղի է ունեցել ավտոմեքենայի գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկումով. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ ավտոպահեստամասերի շուկայի մոտակայքում, «Mitsubishi Chariot» մակնիշի 35 MF 552 պետհամարանիշով ավտոմեքենայի (վարորդ՝ 1990 թ. ծնված Գ. Ա.) գազի բալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է ավտոմեքենայի սրահը՝ մասամբ:

Փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]