Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Թրամփը «Սիմփսոններ»-ի նոր սերիայում կաշառք է տալիս դատախազին


ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ամերիկյան «Սիմփսոնները» մուլտսերիալը թողարկել է կարճամետրաժ մի էպիզոդ, որում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դատախազ Ռոբերտ Մյուլլերին, ով «Ռուսաստանի գործով հետաքննություն» է տանում, կաշառք է առաջարկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Էպիզոդը հրապարակվել է մուլտսերիալի թվիթերյան միկրոբլոգում: Վիդեոյում գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը Մյուլլերին բերում է Վաշինգտոնի Trump International հյուրանոց: Նրանք մտնում են մի սենյակ, որի դռան վրա գրված է «Ռուսներն այստեղ ցանկալի հյուրեր են»: Սենյակում է լինում նաև Թրամփը:

Վերջինս Մյուլլերին առաջարկում է կաշառք 750 մլն ԱՄՆ դոլարի չափով և ասում. «Ես տալիս եմ լավագույն կաշառքները, բոլորն են այդպես ասում՝ լավագույնները»: Մյուլլերը հրաժարվում է դրանից և լքում սենյակը:

Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփի անձնական իրավաբաններն առաջիկա շաբաթվա ընթացքում հանդիպելու են Ռոբերտ Մյուլլերին:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ