Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Թրամփը կողմնակիցներին առաջարկել է գնել ամանորյա զարդարանք` իր ֆիրմային գլխարկի տեսքով

Թրամփը կողմնակիցներին առաջարկել է գնել ամանորյա զարդարանք` իր ֆիրմային 
գլխարկի տեսքով

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցման կոմիտեն իր կայքում Թրամփի կողմնակիցների համար ապրանքների կատալոգ է տեղադրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, նախագահի կողմնակիցներին առաջարկվում է ամանորյա զարդարանք նախագահի ֆիրմային գլխարկի տեսքով` «Զգացեք Սուրբ ծննդյան շունչը, ձեռք բերեք ձեր սեփական զարդը` կարմիր գլխարկը: Նորից դարձնելու ենք Ամերիկան հզոր» գրառմամբ:

Զարդի համար խորհրդանշական գին է ընտրված` 45 դոլար: Թրամփը համարվում է ԱՄՆ 45-րդ նախագահը:

Թրամփի առաջարկը ֆեյսբուքյան օգտատերերի մոտ առաջացրել է բուռն արձագանք: Նրանցից շատերը նշում էին, որ նախագահը իր ժամանակը ծախսում է հուշանվերներ գովազդելու համար: 7 ժամում հայտարարությունը 8000 լայք է հավաքել: Ավելի քան 1200 մարդ դրել է այն իր էջին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]