1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ գողացված քանդակները

ԱՄՆ-ը Լիբանան կվերադարձնի ավելի քան 5 մլն դոլար ընդհանուր արժողությամբ 
գողացված քանդակները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանհեթենի շրջանային դատախազ Սայրուս Վենսը խոստացել է Լիբանան վերադարձնել ավելի քան 5 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ քանդակները, որոնք գողացվել են այդ երկրում քաղաքացիական պատերազմի ժամանակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «ՌԻԱ նովոստի»-ն, այս մասին տեղեկացրել է  դատախազի գրասենյակի մամուլի ծառայությունը:

«Ամբողջ աշխարհում պատմական վայրերից գողացված իրերի առևտուրը դադարեցնելու պարտավորությունը իմ գրասենյակն իր վրա է վերցնում: Ես շնորհակալություն եմ հայտնում այլ երկրներում մեր գործընկերներին, ինչպես նաև՝ Ազգային անվտանգության գործակալության հետաքննությունների բյուրոյին՝ աջակցության համար», - նշել է Վենսը:

Հայտնաբերված քանդակները գողացվել են Լիբանանի քաղաքացիական պատերազմի ժամանակ և վաճառվել կոլեկցիոներներին: Դրանցից մեկը մարմարից ցլի գլուխ է, որը գնահատվում է 1.2 միլիոն դոլար եւ որը ցուցադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում:
Մանհեթենի շրջանային դատախազը հայտարարել է հնագույն իրերի առևտրի դեմ պայքարի ստորաբաժանում ստեղծելու մասին: Վենսի խոսքով՝ 2012 թվականից իր գրասենյակը վերադարձրել է մի քանի հազար գողացված իր, որոնց ընդհանուր արժողությունը գնահատվել է ավելի քան 150 միլիոն դոլար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]