Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում

Լավրովը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է իրադրությունը Սիրիայում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լե Դրիանը հեռախոսազրույց են ունեցել: Կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում և առաջիկա երկկողմ շփումների հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռախոսազրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 14-ին՝ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ:

«Նախարարները քննարկել են լայն ոլորտներ ընդգրկող երկկողմ հարցեր, քննարկել են առաջիկայում քաղաքական շփումների օրակարգը: Միջազգային հարցերի քննարկման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում իրավիճակին»,- ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]