Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում

Դոն Բոյաջյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունն ԱՄՆ կոնգրեսում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օլբանի Հայ դատի հանձնախումբն իր աջակցությունն է հայտնել Նյու Յորք Նահանգից ԱՄՆ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Դոն Բոյաջյանի թեկնածության առաջադրմանը:

«Դոնը բազմիցս ցույց է տվել այս աշխատանքի համար մեզ անհրաժեշտ թեկնածուն լինելու համար պահանջվող կարողությունները, իր առաջնորդական հմտությունները»,-  ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով armenianweekly-ն, հայտարարել է հանձնախմբի նախագահ Անդրանիկ Կարագյոզյանը:

Բոյաջյանը նախ պետք է մասնակցի նախնական ընտրությանը՝ իր կուսակցության կողմից առաջադրվելու համար: Հաղթանակի դեպքում նա կպայքարի հանրապետական Էլիս Ստեֆանիկի դեմ:

Ընտրվելու դեպքում Բոյաջյանը կդառնա ԱՄՆ Կոնգրեսում հայկական ծագմամբ երրորդ անդամը՝ կոնգրեսական Աննա Էշուից և Ջեքի Սփիյերից հետո: Բոյաջյանի հայրական կողմը գաղթել է Այնթապից: Հայոց ցեղասպանության տարիներին նրա հոր ընտանիքը հաստատվել է Սարատոգա շրջանում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]