Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Էդգարը կարևոր միավորներ վաստակեց Պորտուգալիայի մրցաշարում. Արմեն Գյոզալյան

Էդգարը կարևոր միավորներ վաստակեց Պորտուգալիայի մրցաշարում. Արմեն Գյոզալյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվորդ Էդգար Ստեփանյանի անձնական մարզիչ Արմեն Գյոզալյանի կարծիքով հայ մարզիկի արծաթե մեդալը շատ կարևոր միավորներ տվեց հեծանվորդին:

«Այս մրցաշարն առաջին կարգի մրցաշար էր: Եվրոպայի առաջնությունում ևս այսքան բարձր միավոր են խաղարկվում: Պորտուգալիայի այս մրցաշարին մասնակցում են աշխարհի առաջնության առաջին 24 տեղերի համար պայքարող մարզիկները: Էդգարը կարևոր միավորներ վաստակեց Պորտուգալիայի մրցաշարում»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Գյոզալյանը:

Վերջինս փաստեց, որ Էդգարը կմասնակցի նաև մեծահասակների սկրեչ ձևին` փորձելով ավելացնել վարկանիշային միավորները:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը դարձել է միջազգային մրցաշարի արծաթե մեդալակիր: Պորտուգալիայում կայացած «Trofeu Internacional de Anadia» մրցաշարում Ստեփանյանը սկրեչ ձևի մինչև 23 տարեկանների 60 շրջան պայքարում դարձել է արծաթե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]