Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ

Հայաստանում համայնքապետերի վերաբերյալ հարուցվել է 34 քրեական գործ

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ իրավասու մարմինները պաշտոնեական հանցագործություններ կատարելու փաստերով 2017 թվականի ընթացքում համայնքապետերի վերաբերյալ հարուցել են 34 քրեական գործ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Նշված գործերից արդեն իսկ 7 գործով 7 համայնքապետ ներգրավվել է որպես մեղադրյալ, դրանցից 4 գործ 4 համայնքապետի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որից 2 համայնքապետի վերաբերյալ կայացվել են մեղադրական դատավճիռներ: 15 քրեական գործի նախաքննություն շարունակվում է»,- ասել է Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]