Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում

«Դինամոն» 7-րդն է ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում ավարտվել է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությունը: Հայաստանը ներկայացնող «Դինամոն» զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Խմբային փուլում դինամոյականները հաղթել են Հունաստանի ՊՕԱԿ-ին, ապա զիջել իրանական «Սինա Սանատին», որտեղ հանդես են գալիս աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանը: Խմբային փուլում «Դինամոն» առավելության է հասել նաեւ Ռումինիայի «Օլիմպիական հույսեր» թիմի նկատմամբ:

7-րդ տեղի համար պայքարում մեր ըմբիշները հաղթել են ուկրաինական «Սամսոնին»:

Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն դարձել է իրանական «Բեմեհ Ռազին»: Մաքսիմ Մանուկյանն ու Կարեն Ասլանյանն էլ իրենց թիմի հետ դարձել են արծաթե մեդալակիր:

Առաջնությանը մասնակցել են 13 ակումբներ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]