Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է 
հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում 20-ամյա երիտասարդը հրազենային վնասվածքով տեղափոխվել է բժշկական հաստատություն: Հիվանդանոցից ոստիկանություն դեկտեմբերի 15-ին հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը «ոտքի թաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1997 թվականին ծնված Լ. Գ.-ին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայությունից, ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Երևանի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայաններից մեկի աշխատասենյակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած լայնածավալ միջոցառումների արդյունքում ճշտվել է Լ. Գ.-ին նշված վնասվածքը պատճառողի ինքնությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]