Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Նորվեգիայում կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպեանոց լվացքից հետո

Նորվեգիայում կատուն ողջ է մնացել լվացքի մեքենայում 40 րոպեանոց լվացքից 
հետո

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Զերո անունով կատուն ընկել է լվացքի մեքենայի մեջ և կարողացել է կենդանի մնալ 30 աստիճանի պայմաններում իրականացված 40 րոպեանոց լվացքի ընթացքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է NRK նորվեգական կայքը:

Կատուն աննկատ մտել է լվացքի մեքենայի մեջ, երբ ընտանիքի հայրը բացել է այն հագուստի մի մասը հանելու համար: Լվացքի վերջում կատվին հայտնաբերել է 14-ամյա Յոակիմը:

«Նա ամբողջությամբ թրջվել էր, ավելի նիհար էր թվում սովորականից: Դժվարությամբ էր կողմնորոշվում տարածության մեջ և սրտխառնոց ուներ»,- պատմել է տղան:

Կատվին տարել են անասնաբուժական կլինիկա, որտեղ երկու օր անցկացնելուց հետո Զերոն վերադարձել է տուն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]