Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

Սիսիանում շմոլ գազից թունավորման դեպք է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժինը դեկտեմբերի 15-ին, ժամը 00.10-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացել, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 23.23-ին, «սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1985 թ. ծնված Արտյոմ Ա.-ն, 1962 թ. ծնված Թաթուլ Ա.-ն, 2011 թ. ծնված Ալեն Ա.-ն:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 14-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Արտյոմ Ա.-ի` լոգանք ընդունելու ժամանակ, խոհանոցում տեղադրված գազատաքացուցչից այրված գազի արտահոսք է եղել, ինչից էլ ստացել են սուր էկզոգեն թունավորում և շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է քննություն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]