Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը

Կյանքից հեռացել է գրականագետ Ֆելիքս Մելոյանը

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 77-րդ տարում մահացել է Հայաստանի գրողների միության անդամ, գրականագետ Ֆելիքս Մելոյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: «Մահվան պատճառը երկարատև հիվանդությունն էր»,- նշեց Միլիտոնյանը:

Ֆելիքս Հակոբի Մելոյանը ծնվել է 1940 թվականի փետրվարի 23-ին, Երևանում: Գրողների միության անդամ է 1977թ: Ֆելիքս Մելոյանը 1962 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին եղել է «Մետալուրգ» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1964-1968 թվականներին աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես կրտսեր գիտաշխատող։ 1966-1971 թվականներին եղել է «Գրական թերթի» քննադատության բաժնի վարիչը, 1971-1978 թվականներին «Գրական թերթի» խմբագրի տեղակալը։ 1978 թվականի օգոստոսից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1996-2001 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն է։

Լուսանկարը՝ Ազատություն ռադիոկայանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]