1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

Երուսաղեմում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև

ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմում ցուցարարների և Իսրայելի ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Ռիա նովոստի»-ն: 

Արևելյան արաբական թաղամասերի բնակիչները սովորաբար աղոթք են անում Ալ-Աքսա մզկիթում, որն անցնում է Երուսաղեմի Դամասկոսյան դարպասներով: Աղոթքից հետո պաղեստինցիները բողոքի ցույցեր են անցկացնում Դամասկոսյան դարպասների հարակից հրապարակում: 

Աղոթքից հետո արաբները դեկտեմբերի 15-ին կրկին հավաքվել են Դամասկոսյան դարպասների հարակից հրապարակում և բողոքի ակցիա անցկացրել, որի ընթացքում վանկարկել են հակաիսրայելական կոչեր, բախումներ հրահրել ոստիկաների հետ: Ուժայինները ցուցարարներին դուրս են հանել հրապարակից և ձերբակալել ամենաակտիվներին: Մի քանի տուժածներ հոսպիտալացվել են: Այնուհետև ոստիկանները փակել են դեպի հրապարակ տանող ճանապարհը, սակայն ցուցարարները կարողացել են բացել ճանապարհը, որից հետո բախումները նրանց և ոստիկանների միջև նոր թափ են ստացել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]